Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Փոխհարաբերությունների մակարդակները

Փոխհարաբերությունների մակարդակները

Շփման խնդիրները և շփման հոգեբանությունը սկսել են խիստ անհանգստացնել մասնագետներին վերջին ժամանակներս: Քանի որ հենց շփումն է մարդուն հնարավորություն տալիս հաճույք ստանալ, հաղթահարել կյանքի բացասական երևույթները, ինչպիսիք են թախիծը, տաղտուկը, վատ տրամադրությունը: 

 

Բայց պատահում է նաև այնպես, որ շփումը դրական արդյունք չի տալիս, նման դեպքում պետք է ուշադրություն դարձնել սեփական անձի և այն հանգամանքի վրա, թե ինչպես եք շփվում/ինչպես եք կառուցում ձեր փոխհարաբերությունները այս կամ այն իրավիճակում:

 

Հոգեբանները առանձնացնում են շփման հետևյալ մակարդակները` պարզունակ, կառավարվող, գործնական, խաղային, հոգևոր և դիմակների մակարդակ: Այս բոլոր մակարդակները ենթադրում են , որ զրուցակիցները պետք է տարբեր հոգեբանական մեթոդներ հնարեն, բառեր ու արտահայտություններ օգտագործեն, իրենց անհատականության առավելագույն զարգացմանը հասնելու համար: Քննարկենք շփման տարբեր մակարդակները, հասկանալու համար, թե դրանք ինչպես են միմյանցից տարբերվում: 

 

Շփման պարզունակ մակարդակ

 

Այս դեպքում մարդը չի կարող, կամ չի ուզում շփվել, նրան չի հուզում զրուցակցի վերաբերմունքը, և արդյո±ք ինքը հաճելի կամ  ճիշտ է  խոսում: Շփման պարզունակ մակարդակին կարելի է հետևել հարբած կամ անքաղաքավարի, կոպիտ մարդու հետ զրուցելիս: Նման շփման մակարդակի գլխավոր առանձնահատկությունը աղքատ բառապաշարն է և շատ արագ խոսելը: Դա պետք է հունից հանի/շեղի զրուցակցին, հանի հոգեկան հավասարակշռությունից: Դրա հետ մեկտեղ, մարդը, ով ստիպված է շփվել պարզունակ մակարդակով , պետք է փորձի հանգստացնել իր զրուցակցին, նրա հետ խոսելով հանդարտ, հանգիստ, երբեմն էլ մի քիչ խիստ: Նման դիրքորոշումը կօգնի խուսափել կոնֆլիկտից և հարթել սուր անկյունները: 

 

Կառավարելի մակարդակ

 

Նման դեպքում զրուցակիցը ընդամենը գործիք է ինչ-որ մի նպատակի հասնելու համար: Շփման նման մակարդակ հաճախ կարելի է հանդիպել մենեջերների, դիվանագետների շրջանում, ինչպես նաև կենցաղային մակարդակում (օրինակ, երբ կինը փորձում է ամուսնուն ինչ-որ բան հիշեցնել կամ համոզել, որ գնի իր ուզած իրը): Բացի դրանից, շփման այս մակարդակում կարող են լինել նաև այնպիսի կոպիտ միջոցներ, ինչպիսիք են շողոքորթությունը կամ վախեցնելը: 

 

Գործնական մակարդակ


Այստեղ անհրաժեշտ է անպայման ուշադրություն դարձնել զրուցակցի բնավորության, տարիքի և անձնական կարծիքի վրա: Նպատակը կամ դրան հասնելու միջոցներն են պայմանավորում փոխհարաբերությունները, այդ պատճառով էլ նման շփումը կառավարելի համարել չի կարելի: Փոխհարաբերությունների գործնական մակարդակը անհրաժեշտ է այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտության թելադրանքով պետք է մշտապես գտնվեն որոշակի հեռավորության վրա: Բացի դրանից, հարաբերությունների նման մակարդակը ոչ միայն գործնականություն է պարունակում, այլև պահանջում է զրուցակցի հանդեպ լուրջ վերաբերմունք, այդ պատճառով էլ փոխհարաբերությունների նման ձևից կարելի է օգտվել ոչ միայն գործընկերների հետ շփվելիս, այլև անձնական, ընտանեկան կյանքում: 

 

Խաղային մակարդակ

 

Այս դեպքում փոխհարաբերությունները կառուցվում են մի քիչ խաղային, ոչ պաշտոնական, կատակային ձևով: Նման հարաբերություններ լինում են ընկերների, բարեկամների միջև: Խաղային մակարդակի շփման վառ օրինակ է նաև սիրախաղը: Խաղի մակարդակը կապված է հումորի զգացման, ինչպես նաև անկաշկանդ, ոչ պաշտոնական մթնոլորտում զրուցելու հնարավորության հետ: 

 

Հոգևոր մակարդակ

 

Նման փոխհարաբերությունների ժամանակ մարդը կարողանում է զրուցակցի հետ հոգեհարազատորեն զրուցել, նրա մոտ բացել իր հոգին: Շփման հենց հոգևոր մակարդակում է լինում անհատի լիակատար բացահայտումը, որն, իր հերթին, հատուկ ներուժ է պահանջում: Շփման նման մակարդակը հնարավոր է մտերիմ մարդկանց, հարազատների կամ էլ խոստովանահոր հետ: Հոգևոր շփման գլխավոր տարբերակիչ գիծը խոսքի անշտապողականությունն է, որը մատնացույց է անում զրուցակցի հանդեպ հատուկ վերաբերմունքը:   

 

Դիմակների մակարդակը

 

Յուրաքանչյուր մարդ մեկ կամ մի քանի «դիմակ» ունի, որոնք օգտագործում է տարբեր իրավիճակներում: Հաճախ շփման նման մակարդակը արձանագրվում է , եթե մարդուն տհաճ է շփվել զրուցակցի հետ, բայց նա աշխատում է դա թաքցնել, որ չվիրավորի  կամ էլ ավելի քաղաքավարի երևա: մարդը կարող է «հագնել» նաև ուրախության դիմակը անհետաքրքիր կամ ոչ պետքական նվեր ստանալիս: Եթե մարդը մշտապես շփվում է դիմակների մակարդակով, նրա համար առավել դժվար է լինում այլ մակարդակներով շփումները և իր համար ճշմարիտը, իսկականը բացահայտելը:  

 

Իհարկե, չնայած այն հանգամանքին, թե շփման որ մակարդակն է ընտրված, մարդը պետք է բավարար բառապաշար ունենա, որ կարողանա արտահայտել իր հույզերը, գաղափարներն ու զգացմունքները: Շատ կարևոր է ոչ միայն համապարփակ բառապաշար ունենալը, այլև մակաբույծ բառեր չօգտագործելը, որով առատորեն համեմված է այսօրվա խոսակցական լեզուն:  

 

Հարկ է հիշել, որ կյանքի տարբեր իրավիճակներում ընտրված ճիշտ շփման ձևը հաջողությանն ճանապարհն է հարթում ոչ միայն գործնական կյանքում, այլև հուզական աշխարհում, այդ պատճառով էլ պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որ ասվածը լինի պարզ ու հասկանալի: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ